ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարաշի բաժանմունք է ներկայացել ՌԴ քաղաքացի, 28-ամյա Ամինա Ի.-ն և հայտնել, որ օրեր առաջ Երևանի Նար-Դոսի փողոցում իր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն է կատարվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կինը ոստիկաններին հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 25-ին, երբ Նար-Դոսի փողոցի 128 հասցեի մոտ իրեն է մոտեցել մի անծանոթ տղամարդ՝ իբրև թե ծանոթանալու համար, ու երբ ինքը հայտնել է, որ մտադրություն չունի անծանոթ տղամարդու հետ շփվելու, այդ տղամարդը ձախ ձեռքով սեղմել է իր հետույքը, իսկ աջ ձեռքով՝ ձախ կուրծքը:
Ոստիկանները պարզել են անձի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ:
Երևանում տղամարդը մոտեցել է 28-ամյա ռուս կնոջը, ապա ձախ ձեռքով սեղմել հետույքը, իսկ աջ ձեռքով՝ ձախ կուրծքը
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


