▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում թալանել են ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի ծառայողական ավտոմեքենան

Հունվարի 15-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Երևանի բնակիչ 27-ամյա Արթուր Խաչատրյանը և հայտնել, որ իր նկատմամբ շորթում է իրականացվել:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, արդեն ժամանած ոստիկաններին վերջինս հայտնել է, որ հունվարի 14-ի ժամը 20:00-ից մինչև հունվարի 15-ի ժամը 07:15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք գողացել են իր կողմից շահագործվող և բնակության վայրում ՝ Հովհաննիսյան փողոցում իր կողմից կայանված Toyota մակնիշի 100 ԼԼ 55 համարանիշի ավտոմեքենայի կողային հայելիները:

Նա ոստիկաններին հայտնել է նաև, որ գողը կամ գողերը դիմապակուն թողել են տելեգրամյան հասցե, իսկ գողության հետևանքով իրեն պատճառվել է մոտ 200 հազար դրամի վնաս:

Շամշյանի տեղեկություններով՝  նշված Toyota-ն հաշվառված է ՀՀ Կառավարության հաշվեկշռում և սպասարկում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանին, իսկ Ա. Խաչատրյանը նախարարի վարորդն է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին