Այսօր՝ ապրիլի 12-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Իրավապահները տեղեկություններ են ստացել, որ Բագրատունյաց 4-րդ նրբանցքի շենքերից մեկի բնակարանի դռան բռնակին կասկածելի լար է միացված:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է: Նշված նրբանցքի շենքերից մեկի թիվ 60 բնակարանի դռան դրսի կողմից՝ բռնակից լարով միացված կասկածելի պլաստմասսե շիշ է հայտնաբերվել, որը նման է սարքած պայթուցիկի:
Սակրավորները վնասազերծել են կասկածելի իրը և տեղափոխել են անվտանգ վայր:
Պլաստմասսե շշի մեջ եղել է բենզին, մեծ քանակի մեխեր, և առանձին միացված ցելոֆանե զանգված, որի մեջ առկա է եղել բրոնզանման նյութ:
Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ բնակարանը պատկանում է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ 47-ամյա տղամարդուն:
Ոստիկաններն ու քննիչները արդեն մոտավոր գիտեն դեպքի հանգամանքները, շարժառիթը և կասկածյալների ինքնությունը:
Երևանում պայթուցիկ են տեղադրել քրեակատարողական հիմնարկի աշխատակցի տան դռան վրա
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին