ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը և ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դիմել են հանրությանը՝ աջակցելու Նոր Նորքի 4-րդ զանգվածում բնակվող այն դժբախտ ընտանիքին, որի մայրը այրել էր բնակարանը... Այժմ, հարկավոր է վերանորոգել այդ ընտանիքին պատկանող բնակարանը:
Կարծում եմ, որ տիկին Նաիրա Զոհրաբյանը մինչ հանրությանը դիմելը, կարող է հանդես բերել մեծ մարդասիրություն և ընտանիքին տրամադրել Երևանում ունեցած իր երեք բնակարաններից մեկը: Դա կլինի պատգամավորի, հայ կնոջ և կուսակցապետի ճշմարիտ կեցվածք: Գիտենք, որ տիկին Նաիրան սիրում է ճոխություններ: Ուստի, վստահ ենք, որ կհրաժարվի մեկ ամիս շատ ճոխ ապրելու իր սովորությունից և մարդասիրաբար իր չափազանց բարձր աշխատավարձից բաժին կհանի դժբախտ ընտանիքին:
Կանխավ շնորհակալություն տիկին Նաիրա Զոհրաբյանին՝ մեծ մարդասիրության համար: