Երևանում կանանց թուրքական երաժշտության տակ պորտապար են սովորեցնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է երգչուհի Վակա Դավթյանը՝ ներկայացնելով տեսանյութ։
Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։
«Վստահ եմ՝ այս կանայք շատ հայրենասեր են))) Էս ի՞նչ այլանդակություն ա․․․Հերիք չի պորտապար, մի հատ էլ՝ թուրքական»։
Օգտատերերից մեկը կարծիք է հայտնել, թե կարդարանան, որ արաբական է, ինչին երգչուհին պատասխանել է՝ «արաբական պորտապարի մեջ ուսերը չեն օգտագործվում»։
Նշենք, որ «Ալեգրո» մարզամշակութային համալիրի էջում, որտեղ տեղադրված է տեսանյութը՝ այն ներկայացված է որպես զումբա՝ ֆիտնես պար, որի նպատակը մկանային դիամդրողականության բարձրացումն է։