▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում ծառ են կտրել, քանի որ այն խանգարել է տեսախցիկին

Երևանում ծառ են կտրել, քանի որ այն խանգարել է տեսախցիկին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հովհաննես Թովմասյանը, մասնավորապես նշելով.«Հարցիս, թե ինչու՞ եք ծառը փչացնում, քանզի կտրում եք անկանոն և հետևանքում ծառը կմահանա, լսեցի հետևալ պատասխանը...«Կամեռաներին ա խանգառում, եթե հարցեր կան կամեռաների տիրոջը ասեք...»:  Հիմա արդյոք կամեռաների տերը տեղյա՞կ է, որ որպեսզի կարողանա տուգանի քաղաքացուն սխալ կայանելու կամ տեղի փողը չտալու համար, սպանում է նրա ծառը ու դրա համար էլ, ի դեպ,  կտրողին զգալի տուգանք է հասնում. Իմ բակում ծառ տնկե՞լ եք, որ կտրում եք: Տեղեկացնում եմ տիրոջը նման վանդալիզմի մասին, հուսով եմ` տեղյակ չէիք և  միջոցներ կձեռնարկեք....»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին