«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երևանում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում բարձրացել են: Թերթը տեղեկացել է, որ մայրաքաղաքում բնակարանների գների բարձրացում արձանագրվել է բոլոր վարչական շրջաններում: ՀՀ վիճակագրական կոմիտեից հայտնել են, որ այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, Փոքր կենտրոնում բնակարանի մեկ քմ-ն թանկացել է 14 հազար 900 դրամով. այն գերազանցում է 1330 դոլարը: Եթե սեպտեմբերին Փոքր կենտրոնում բնակարանի մեկ քմ-ի արժեքը կազմել է 650 հազար 100 դրամ, հոկտեմբերին այն դարձել է 665 հազար դրամ: Ի դեպ, բնակարանների գների բարձրացմանը նպաստել են նաև օտարերկրացիների կողմից անշարժ գույք ձեռք բերելու մեծ պահաջարկը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |
Երևանում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում բարձրացել են
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet