Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Երևանում բարեկեցիկ կյանքը թողնելով՝ 101-ամյա Բեգլար Հակոբյանը վերադարձել է հայրենի գյուղ՛ Վրաստանի Ախքյորփի հայաբնակ գյուղ։ Բեգլար պապն այդ տարիքում անգամ բիզնես ունի, մեղվաբուծությամբ է զբաղվում Վրաստանում և Երևանում մեղրը վաճառում։ Ասում է ՝ աշխատանքն է իրեն պահում։ Այդ տարիքում անգամ Երևանում բնակվող զավակներին է փորձում օգնել։ Բեգլար պապին հանդիպեցինք գյուղի վարսավիրանոցում՝ եկել էր սափրվելու։ Ասում է, որ 2 օրը մեկ գալիս է վարսավիրանոց, որ կոկիկ տեսք ունենա։ Եռանդուն ու էներգիայով լեցուն Բեգլար պապն իր գյուղի երիտասարդներին խորհուրդ է տալիս՝ գնացեք Եվրոպայից հարս բերեք։ Հայրենական պատերազմից վերադարձել է հաշմանդամ դարձած, սակայն առողջությունից չի բողոքում, նրան ավելի շատ մտահոգում է, որ «պետությունը «մոլոդյոժին» լավ չի նայում»»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։