▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում բացվել է հայ երգի նվիրյալ Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը

Երևանի Եզնիկ Կողբացի 42/3 հասցեում բացվել է  հայ երաժշտության զարգացման և պահպանման նվիրյալ, սոպրանո Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը, որտեղ ներկայացված են Զաքարյանի և նրա ամուսնու` բանասեր, շարականագետ, մանկավարժ, ծիսագետ և երգիչ Խորեն Պալյանի անձնական իրերը, փաստաթղթերն ու նոտաները, նամակներ, գրադարանը և այլ ցուցանմուշներ: Տուն-թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել երգչուհու ծննդյան օրը` հունիսի 1-ին:

 

 

 

 

 

Պալյան ընտանիքի նախաձեռնությամբ 2016 թվականին սկսվել էին հայ անվանի արվեստագետներ Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի տուն-թանգարանի ստեղծման աշխատանքները: Այն բնակարանը, որտեղ արվեստագետներն ապրել են 1968-2007 թվականներին տուն-թանգարանի վերածելու Խորեն Պալյանի ցանկությունը, իրագործել է նրա եղբորորդի, բժիշկ Րաֆֆի Պալյանը, ում ֆինանսավորմամբ 2018 թվականին իրականացվել էին վերանորոգման աշխատանքները: 2019-ին էլ՝  Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Բ կաթողիկոսի ֆինանսական աջակցությամբ սկսվել էին տուն-թանգարանի ցուցադրական աշխատանքները:

 

Տեսանյութը՝ Տեր Ասողիկ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին