«Էրեբունի-Երևան-2796» տոնակատարության շրջանակներում երեկ Նոր- Նորք վարչական շրջանում բացվել է լրագրողի արձանը.
Արձանի պատրաստմանը աջակցել են վաստակավոր բժիշկներ Կառլեն եւ Սառա Եսայանները: Արձանի կողքին փակցված է ցուցատախտակ, որի վրա գրված է` «Լրագրողի արձանը, որը խորհրդանշում է անվախ, անկաշառ ու Հայրենիքի նվիրյալի կերպարը, եւ մարմնավորում է ազատ խոսքի կրողների իրական պատմությունը` սկսած 1988 թթ-ի հայտնի իրադարձություններից»:
Արձանը նվիրվել է Արցախյան հերոսամարտում մասնագիտական պարտականությունները կատարած, ինչպես նաեւ ներկայումս լրագրողի պատիվը եւ մասնագիտական հատկանիշները բարձր պահող լրագրողներին: