▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում անակնկալներ մատուցող շնիկն ու իր պատմությունը

Արդեն երկու ամիս է փողոցում կարող ենք հանդիպել խնամված ու հարդարված Միմի անունով շնիկին, ով մշտապես ծաղիկների զամբյուղ, փուչիկներ ու այլ անակնկալներ է մատուցում:

    Միմիին ճանաչում են ամենուր:  Նրա կողքով անհնար է անտարբեր անցնել: Մարդիկ մոտենում են սիրում շանը, լուսանկարվում, ոմանց էլ հաջողվում է զրուցել շան հետ: Միմին բավականին խելացի է, ու կատարում է մարդկանց ցուցումները: 

    Արսեն  Էվջիկյանը  շան տերն է, ով արդեն երեք տարի է  խնամում է Միմիին: Ասում է, որ բավականին դժվար օրեր է ապրել շան հետ` մի քանի անգամ  հազիվ է հաջողվել փրկել կյանքը, բայց երբևէ չի մտածել նրան լքելու մասին: Արսենը շատ է սիրում կենդանիներ`ձիեր, ձկներ, շներ և նայլն: Ասում է, որ կենդանուն պարզապես պետք է հասկանալ  ու նա հրաշքներ կգործի: 

    1985թ. Հայաստանի ձիասպորտի չեմպիոն է ճանաչվել, սակայն դժբախտ պատահարից հետո   նա հրաժարվել է ձիասպորտից:

 «Տարբեր  ցեղատեսակի շներ եմ ունեցել, բայց  Միմիս ուրիշ է»,- Ասում է Արսենը:

    Միմին 6-7 ամսեկան էր, երբ տերը նկատել է, որ յուրահատուկ շուն է դառնալու և սկսել է վարժեցնել նրան: Շատ չանցած` Միմին ծանր  հիվանդացել է, ու հրաշքով է կարողացել փրկվել: Արսենը պատմում է, որ շունը  նույնիսկ հիվանդ ժամանակ, երբ գրեթե սիրտը չէր խփում ու բավականին հյուծվել էր, շարունակում էր զարմացնել իրեն. Միմին կաթ է  տվել անօգնական կատվի ձագին ու ոտքի կանգնեցրել նրան:

   «Միմին շատ ու շատ մարդկանցից առավել խելացի ու զգայուն է»,- հպարտանում է Արսենը:     Շան ապաքինվելուց հետո, Արսենը մտածում է, թե ինչպես կարելի է մի հաճելի բան անել Աննայի համար, ով շանը Անշահախնդիր բուժօգնություն էր ցույց տվել, և ծնվում է ծաղիկներ նվիրելու գաղափարը:

    «Շան հետ գնում էինք այգի ու սկսում դաստիարակչական  գործընթացը: Կարճ ժամանակ անց,  Միմիս արեց այն ինչ ես էի ցանկանում»-պատմում է Արսենը:

   Միմին  քաղաքում հատուկ տեղեր  է ընտրել հանգստանալու, զբոսնելու համար:  Շատ է սիրում  նստել «Սթար»սուպերմարքետի աստղիկով ցուցանակի տակ և զբոսնել Հյուսիսային պողոտայոմ:

   Զվարճալի դեպքեր շատ է լինում նրա հետ:

«Մի անգամ  սուպերմարքետում  գույնզգույն մանիկյուռներ տեսանք,վերցրի մեկը, դրեցի Միմիի  բերանի մեջ ու մոռացա: Երբ դուրս եկանք ու մի քանի քայլ հեռացել էինք սուպերմարկետից, Միմին բացեց բերանն ու մանիկյուռը գցեց: Չնայած գողանալու նպատակով չէի վերցրել մանիկյուռը , բայց Միմիս չմատնեց ինձ»,-ծիծաղում է Արսենը: Այստեղից էլ ծնվել է շանը մանիկյուռ քսելու գաղափարը:

     Այսօր , Միմին արդեն հայտնի է որպես նվեր առաքող, անականկալ մատուցող շնիկ:  Նա մասնակցել է ամենատարբեր տոնակատարությունների`հարսանիք,կնունք ծնունդ, համերգ և այլն:Միմին զարմացնում է իր ընդունակություններով: Դրա վառ ապացույցը  հոբելյարներից մեկին անունով դիմելն է. Հո- վո: 

    Միմին շատ  հյուրընկալ շուն է, ու մշտապես հյուրեր է ընդունում, ովքեր դատարկաձեռն չեն գալիս  նրա մոտ, բազմազան նվերներ  են բերում ` մանիկյուռ, վզնոց, օծանելիք, խաղալիք և այլն: Միմին էլ  ոգևորված խաղում է նրանց հետ ու ցույց տալիս իր ընդունակությունները:

    Արսենը բիզնեսի նպատակ չունի, պարզապես ցանկանում է հաճելի բան անել մարդկանց համար, իսկ գումարն էլ վերցնում է նվերի մատուցման անհրաժեշտ ծախսերը հոգալու համար:    Թեև Միմիով արդեն նույնիսկ Հայասատանից դուրս են հետքրքրվում, բայց Արսենը նախընտրում է մնալ Հայատանում, ու հաճելի անակնկալներ մատուցել իր հայրենակիցներին:

     Նա ասում է , որ իր կյանքը առանց Միմիի չի պատկերացնում: Ամբողջ օրը միասին են լինում: Հատուկ ռեժիմով կերակրում է  շանը, զբոսանքի տանում, վարժեցնում: Այժմ  էլ պատրաստվում են Միմիի հարսանիքին:Առաջիկա ամսում Միմին կամուսնանա Քինգ անունով իր ընկերոջ հետ:

Հա, չմոռանանք նշել , որ Միմին շատ է սիրում երաժշտություն լսել, այնպես որ  չզարմանաք, եթե մի օր էլ նրան ականջակալներով շրջելիս տեսնեք փողոցում :

72157634141451475

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին