«Էրեբունի-Երևան 2796»-ին ընդառաջ ֆեյսբուքյան հարցազրույց Երևան քաղաքի գլխավոր դիզայներ Գագա Ամատունու հետ:
-Պարոն Ամատունի, ի՞նչ է Երևանը Ձեզ համար:
-Երևանն ինձ համար միայն հարազատ քաղաք չէ, որտեղ ապրում եմ, այլ հոգեվիճակ է ինձ համար:
-Ո՞րն է Երևանի Ձեր ամենասիրելի անկյունը
-Ինձ համար քաղաքում ամենասիրելի անկյունը Կասկադի հարակից տարածքն է, որտեղ զբոսնելուց կտրվում եմ առօրյա հոգսերից:
-Սիրո՞ւմ եք «Էրեբունի-Երևան» տոնակատարության օրը:
-«Էրեբունի-Երևան»-ն ինձ համար սպասված տոն է:Յուրաքանչյուր տարի, աշխատանքային զբաղվածությանս հետ, ավելի մեծ անհամբերությամբ եմ սպասում այս գեղեցիկ տոնին: Ընտանիքիս անդամների հետ միասին փորձում եմ առավելագույնս մասնակիցը դառնալ բոլոր միջոցառումներին:
Էրեբունի-Երևան ֆեյսբուքյան էջ