«Էրեբունի-Երևան 2796»-ին ընդառաջ ֆեյսբուքյան հարցազրույց սիրված դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Լուիզա Ղամբարյանի հետ։
-Lուիզա, ի՞նչ է Ձեզ համար Երևանը։
-Երևանն ինձ համար իմ կենսագրությունն է, իմ ապրած 30 և ավելի տարիների ամբողջացումն է, իմ կյանքի լավ ու պայծառ, ինչպես նաև դժվարին օրերի կենտրոնն է։ Ղամբարյաններ ընտանիքի չորս սերունդների քաղաքն է։ Ես հպարտանում եմ, որ ես չորս սերունդաբնակ երևանցի եմ։
-Ո՞րն է Երևանի Ձեր ամենասիրելի անկյունը։
-Ես սիրում եմ քաղաքիս ամեն մի անկյունը, բայց, անշուշտ, ինձ համար ամենահարազատը Նոր Նորքի 2-րդ զանգվածն է, որտեղ ես ծնվել և մեծացել եմ, որտեղ անցել են իմ կյանքի ամենահրաշալի օրերը։
-Ի՞նչ զգացողություններ ունեք «Էրեբուն-Երևան» տոնակատարության հետ կապված
- Շատ եմ սիրում այդ օրը, քանի որ իմ հին ու նոր Երևանի օրն է: Մանուկ հասակից միշտ մասնակցություն եմ ունեցել տոնակատարության միջոցառումներին, ինձ համարել եմ և շարունակում եմ համարել Երևանի և Երևանի տոնի անբաժանելի մասնիկը։
Որպես երևանցի կարող եմ ասել, որ «Էրեբունի-Երևան» տոնակատարության օրը քաղաքացու կողմից իր սիրելի քաղաքի հանդեպ վերաբերմունքի դրսևորման ամենալավ օրն է։
Էրեբունի-Երևան ֆեյսբուքյան էջ