▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանից Մոսկվա մեկնող ինքնաթիռից վառելիքը ծորել է. «Առավոտ»

«Երկու օր առաջ ժամը 17-ն անց 45-ի չվերթով Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Մոսկվա մեկնող ինքնաթիռը արդեն թռիչքադաշտում դադարեցրել Է թռիչքը։ Ինքնաթիռը չի Էլ հասցրել օդ բարձրանալ, երբ հայտարարվել Է, որ տեխնիկական պատճառներով չեն թռչում։ Չնայած ուղևորների մոտ խուճապ Է սկսվել, սակայն քանի որ ինքնաթիռը դեռ ցամաքում է եղել և չի հասցրել օդ բարձրանալ, մարդիկ ավելի հանգիստ են ընդունել լուրը։ Որոշ ուղետրներ ստիպված են եղել կրկնակի վճարել և այլ ավիաընկերության՝ դեպի Մոսկվա տոմսեր հայթայթել, բայց ինքնաթիռի ուղևորների հիմնական մասը ստիպված Է եղել մեկ օր սպասել։

 

«Առավոտի» հարցին, թե ինչն է եղել թռիչքի հետաձգման պատճառը և ինչ տեխնիկական խնդիր էր առաջացել, «Սիբիր» ավիաընկերության հայաստանյան ներկայացուցիչ Մուշեղ Սայադյանն ասաց, որ թռիչքադաշտում աշխատող տեխնիկները, որոնք հետևում ու հսկում են օդանավի աշխատանքին թռչելու պահին, նկատել են, որ ինքնաթիռից վառելիքը կաթում Է։ Ըստ ավիաընկերության պատասխանատուի՝ ինքնաթիռը չի հասցրել օդ բարձրանալ, այլ ընդամենը օդանավի շարժիչն են աշխատեցրել և թռիչքը դադարեցրել։ Պարոն Մուշեղյանի խոսքերով՝ թռիչքի հետաձգման պատճառով ուղևորներին տեղավորել են հյուրանոցում՝ ապահովելով 3–անգամյա սննդով, և հաջորդ օրը տաքսիներով տեղափոխել են օդանավակայն։ Հաջորդ երկու չվերթով ուղևորներին ճանապարհել են Մոսկվա։ Տեխնիկական խնդիր ունեցող օդանավի համար Էլ, պարոն Մուշեղյանի ներկայացմամբ, Մոսկվայից նոր սարք են պատվիրել»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին