▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երևանի պսևդո քաղաքապետը ևս մի քանի օր ունի»․ Գրիգոր Երիցյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երևանի ավագանու անդամ Հայկ Մարությանի և 4 ընդդիմադիր ավագանու անդամների լիազորությունների դադարեցման հարցով ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը չեղարկվել է, իսկ ավագանու արտահերթ նիստը տեղափոխվել փետրվարի 7-ին։
Երևանի պսևդո քաղաքապետը ևս մի քանի օր ունի ընդդիմադիր ավագանու անդամների նկատմամաբ այս ամոթալի քաղաքական հետապնդումից հրաժարվելու համար»։

Թարմացված․ «Ապրելու երկիր» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել․ «Ընդդիմադիր գործիչներն իրավունք ունեն իրենց քաղաքական գործունեությունը ներկայացնել նաև բացակայությունների, բոյկոտի տեսքով, որը նույնպես քաղաքական դիրքորոշում է։
Երևանի ավագանու արտահերթ նիստում ընդդիմադիր ավագանու անդամներին մանդատից զրկելու հարցի քննարկումը համարում ենք անընդունելի և դատապարտում ենք իշխանությունների նման վարքագիծը։
Սա իշխանությունների հերթական ճղճիմ վարքագծի դրսևորումն է, որի նպատակը այլակարծությունը լռեցնելու փորձերն են»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին