▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի մարմնավաճառների գները գերուռճացված են

Armcomedy-ին գրում է. Երևան – Բազմաթիվ քաղաքացիների խնդրանքով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մոտ ապագայում կկարգավորի Երևանի մարմնավաճառների գնացուցակները։ Այս մասին այսօր հայտնեց հանձնաժողովի նուրբ և հակասական հարցերով բաժնի ղեկավար Գերման Բստրիկյանը:

«Շատ դեպքերում ծառայության դիմաց պահանջվող գումարը չի համապատսխանում ծառայություն մատուցողի արտաքին տվյալներին: Այլ կեպ ասած` շատ տգեղ մարմնավաճառներ սկսել են նույնքան գումար պահանջել, որքան գեղեցիկ մարմնավաճառները»,– մանրամասնեց նա: Մտահոգիչ է նաև գնային ակնառու տարբերությունը Երևանի և մարզերի միջև` գները կարող են 2-3 անգամ ցածր լինել մարզերում:

Մարմնավաճառները մինչ օրս չեն պատժվում անբարեխիղճ մրցակցության համար: Մասնավորապես` բարձր կրունկներով կոշիկները, կամ նեղ ձգած կորսետները խեղաթյուրում են սպառողների պատկերացումները, իսկ գործարքը կնքելուց հետո արդեն ուշ է լինում: 

 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին