▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի կենդանաբանական այգու վագրերի ընտանիքը համալրվել է ևս մեկով

Երևանի կենդանաբանական այգու վագրերի ընտանիքը համալրվել է ևս մեկով․ այգուն նվիրաբերվել է ամուրյան վագրի առանձնյակ․ տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Կենդանին 7 տարեկան է: Այգում անցնելու է կարանտինային շրջան և ազատավանդակի վերակառուցումից հետո կմիանա վագրերի ընտանիքին:
«Կենդանաբանական այգու տնօրինությունն իր գոհունակությունն է հայտնում բարերարներին այս նվիրատվության համար և վստահեցնում, որ այգին կանի առավելագույնը՝ նաև նոր կենդանիներին պատշաճ պայմաններ ապահովելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին