▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի Ծածկած շուկան ուդրա հանդեպ մշակութային վանդալիզմը

-Մի անգամ էլ եմ դնում այս անմիացիան,  որ երևա ոմանց վանդալ լինելը...,-գրել է ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն ու ֆեյսբուքյան իր էջում տեղադրել տեսանյութ` Երևանի Ծածկած շուկան: 

 

Երևանի ծածկած շուկան, որը հանդիսանում է հանրապետական նշանակության պետության պահպանության տակ գտնվող հուշարձան, մասամբ ավերվել է 2012 թվականին։ Այսօր դրա տարածքում տեղի է ունենում անօրինական շինարարություն առանց որևէ օրինական հենքի, որի մասին հայտարարությամբ հանդես է եկել նաև մշակույթի նախարարությունը։ Այս քրեորեն պատժելի գործողության մեջ ներգրավված անձինք ժամանակ առ ժամանակ հայտարարում են,  թե այն վերականգնվելու է նույնությամբ։ Այս անիմացիան նպատակ ունի ներկայացնելու թե ինչպիսի տեսք է ունեցել Ծածկած շուկան իսկզբանե, թե ինչպիսի հավելումներ են նախատեսված եղել և այսօր ինչ ունենք։ Սա ապացուցում է որ 2012-2013 թվականներին Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի է ունեցել մշակութային վանդալիզմ, որի մեղավորները սերունդների առաջ պետք է պատասխան տան։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին