▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանը միացավ Light it up blue միջազգային ակցիային

Արձագանքելով «Autism speaks» միջազգային կազմակերպության ներկայացուցիչների դիմում-խնդրանքին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի ճակատային հատվածը ապրիլի 2-ի երեկոյան լուսավորել կապույտ լուսարձակներով:

«Autism speaks» կազմակերպության ներկայացուցիչների հավաստմամբ՝ մասնավորապես նախորդ տարի աշխարհի 101 երկրների 1350 քաղաքներ այս կերպ են նշել Աուտիզմի խնդրի իրազեկման միջազգային օրը:

Այսպիսով, Երևանը ևս ընդգրկվեց խորհրդանշական ակցիայի մասնակից քաղաքների շարքում:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին