Հայաստանը չի ընդունում ադրբեջանա-հայկական սահմանին անցակետեր տեղադրելու Բաքվի առաջարկը, «Ինտերֆաքս-Ադրբեջան» -ի փոխանցմամբ, հայտնում է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
Նա նշել է, որ Հայաստանը մերժել է այդ առաջարկը՝ առանց որևէ բացատրության, ինչը ցույց է տալիս, որ Երևանը շահագրգռված չէ իրականացնել իր պարտավորությունները՝ եռակողմ հայտարարության շրջանակներում ամրագրված:
Բայրամովը հավելել է, որ Հայաստանը խուսափում է նաև բանակցություններից Ադրբեջանի հետ:
Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ վերջին երկու տարիների ընթացքում հայկական կողմը բազմիցս խախտել է Լաչինի ճանապարհի օգտագործման վերաբերյալ համաձայնագրերը: