Երդվյալ Ֆիդայի Սասուն (Ծատուր) Պապն ունի մեր օգնության կարիքը: Մոտ 3 ամիս առաջ շտապ վիրահատության կարիք ունեցավ ազատ Հայաստանի համար պայքարող ժողովրդի սիրելի Սասուն պապի կինը. նրա ոտքի երակի վրա 23 տրոմբ էր պայթել: Քանի որ մեր պետությունում այդպիսի վիրահատություններն անվճար չեն կատարվում, Սասուն պապը վիրահատության գումարը վերցրել է իր ծանոթներից մեկից, որն իր հերթին գումարը տվել է տոկոսով: Հիմա պապն ունի մոտ 400 հազար դրամի պարտք և դեղորայք գնելու գումարի խնդիր: Իմանալով այս խնդիրների մասին՝ մի քանի մտահոգ երիտասարդներ սոցիալական ցանցերում բացել են խմբեր, այցելել պապին, նկարել մի փոքր հոլովակ՝ Սասուն պապին օգնություն ցուցաբերելու նպատակով: Նաեւ բացվել է բանկային հաշիվ հենց Սասուն պապի անունով`
«ՎՏԲ-Հայաստան» բանկ, Ծատուր (Սասուն) Արզումանի Մխիթարյան
AMD 16054019764900
USD 16054019764901
EUR 16054019764902
RUR 16054019764903)
Գոհար Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից