▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երդվում եմ՝ հող դառնալուց հետո էլ թշնամուն հանգիստ չեմ տա. Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Ես իհարկե վերջում կդառնամ հող: Բոլորի նման: Բայց հող դառնալուց հետո էլ երդվում եմ, թշնամուն հանգիստ չեմ տա, նրա ցանածը չեմ աճեցնի ու ծիլ չեմ տա ...

Իմ երկիրն ու ես` թեկուզ հող դառած, ծիլն էլ եմ էստեղ տալու, կյանքն էլ:             

Ու էլի ուղիղ նայելու եմ արևի աչքերին ու էլի ապրեմ` ԻՄ ԵՐԿՐՈՒՄ ՈՒ ԻՄ ԱՐևԻ ՏԱԿ:

Իսկ թշնամուն տատասկ, անեծք ու թույն...

Մարդ պիտի կարողանա էնպես ապրել, որ իր Երկրի հողը դառնալուն արժանի լինի...

Քրիստոսի արյամբ, Տիրամոր արցունքով մաքրված, հավատքով ամրացած ու Հերոս- լույս տղերքի արյունով սրբացած մեր Երկրի հողը միշտ ծիլ է տալու և կյանք: էդքան բան»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին