▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էրդողանն իսկական մաֆիոզ է» իտալացի պատգամավորը՝ Թուրքիայի նախագահի մասին

Եվրախորհրդարանի լիագումար նիստում կայացան Հայոց ցեղասպանության հարցով քննարկումները: 100-ամյա տարելիցին նվիրված բանաձեւի քննարկման ժամանակ սկանդալային  հայտարարություն արեց իտալացի պատգամավոր Բորգեզիո Մարիոն: Խոսելով Թուրքիայի նախագահի կողմից Հռոմի պապի հասցեին հնչեցված մեղադրանքների մասին պատգամավորն ասաց. «Էրդողանն իսկական մաֆիոզ է: Այսպես մաֆիոզի պես խոսելով էլ ուզում է մուտք գործել ԵՄ: Այդ պահվածքով Թուրքիան չի կարող մուտք գործել Եվրամիություն»:

Այս հայտարարությանը հաջորդեցին Եվրախորհրդարանի անդամների ծափահարությունները:

Հիշեցնենք, որ ձայների մեծամասնությամբ Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց, որով կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին