Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գուշացրել է Ռուսաստանին, որ իրենք թույլ չեն տա Սիրիայի հյուսիսում նոր ռազմաբազա կառուցել։ Թուրքական «haber7» լրատվական կայքը տեղեկացնում է, որ Էրդողանն այս մասին հայտնել է ուրբաթօրյա նամազից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս։
Սիրիայի հյուսիսում Ռուսաստանի նոր ռազմաբազա հիմնելու մտադրության մասին հարցին ի պատասխան Էրդողանը մասնավորապես ասել է, թե Թուրքիան թույլ չի տա, որպեսզի Իրաքից մինչև Միջերկրական ծով ձգվող Թուրքիայի սահմանին նման կառույց հիմվի։ «Այդ գործընթացում ներգրավված են նաև Քաթարը, Գերմանիան, Ֆրանսիան և Անգլիան։ Մենք թույլ չենք տա, որ Սիրիայի հյուսիսում նման բան հիմնվի»: Էրդողանը նաև նշել է, որ այդ հարցը քննարկելու է նաև ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ։
Աղբյուր` Ermenihaber