Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է, որ Ղարաբաղի տարածքները կրկին կլինեն Ադրբեջանինը: «Ամերիկայի ձայնի» թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ «Թուրք-ասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» (TASAM) փոխնախագահ Մուրաթ Բիլհանը մեկնաբանել է Թուրքիայի նախագահի այս խոսքերը: Բիլհանի կարծիքով՝ Էրդողանի նշյալ հայտարարությունն ցույց է տալիս վերջին շրջանում Թուրքիայում տիրող մտահոգությունը՝ կապված ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակի հետ: Փոձագետը հիշեցնում է, որ թուրքերը, անկախ ճիշտ կամ սխալ լինելուց, ամեն պարագայում աջակցելու են Ադրբեջանին:
Ընդգծելով նաև, որ Թուրքիայում Ադրբեջանի հետ ազգակցությունը շեշտելու համար ամեն առիթով օգտագործվում է «մեկ ազգ, երկու պետություն» արտահայտությունը, Բիլհանը նշում է. «Ադրբեջանին աջակցում է բնակչության հատկապես ազգայնական և հավատացյալ հատվածը: Իսկ այդ հատվածը միևնույն ժամանակ հանդիասանում է Էրդողանին աջակցող շերտը»: Իսկ Սուլեյման Շահի անվան համասարանի ներկայացուցիչ Ջենգիզ Աքթարն էլ կարծիք է հայտնում, որ Էրդողանը ցանկանում է իր նախագահական լիազորություններն ընդլայնող հանրաքվեից առաջ ամրապնդել իր դիրքերը աջակիցների դաշտում: Աքթարն շեշտում է, որ Էրդողանը «միշտ էլ շահագործել է հանրության ազգայնական զգացմունքները»:
Ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքի վրա, որ Էրդողանը քննադատում է ղարաբաղյան հիմնախնդիր լուծման համար ստեղծված դիվանագիտական կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների անպտուղ աշխատանքները: Սա թուրքական մամուլում տեղիք է տվել մի վարկածի, համաձայն որի, այդ կերպ Էրդողանն ակնարկում է խնդրի ռազմական լուծման հավանականության մասին: Իսկ Carnegie ինստիտուտի մասնագետներից Սինան Ուլգեն այն կարծիքին է, որ նման քայլը արտաքին հարաբերությունների դաշտում Թուրքիայի՝ մեծ փոփոխությունների գնալն է նշանակում:
Աղբյուր` Ermenihaber