▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանը սպառնում է ԵՄ-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել ֆրանսիական «Le Monde» պարբերականին, որի ժամանակ կրկին սպառնացել է Եվրամիությանը (ԵՄ): Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` Էրդողանը նշել է, որ եթե ԵՄ-ն Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չազատականացնի, ապա իրենք չեն շարունակի կատարել փախստականների վերաբերյալ համաձայնագրով ստանձնած պարտավորությունները:

Նշյալ համաձայնագրով Եվրամիությունը 3 մլրդ դոլար էր տրամադրելու Թուրքիային, որով վերջինս պետք է հոգար փախստականների կարիքներըը իր սահմաններում և դրանով իսկ որոշ չափով դադարեցվեր փախստականների ուժեղ հոսքը դեպի Եվրոպա: Էրդողանն ասել է, որ ԵՄ-ն հունիսի 1-ից խոստացել էր ազատականացնել վիզային ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար, սակայն խոստումը այդպես էլ չիրականացվեց: Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերաբերյալ խոսել է նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:

«Թե երբ կիրականացվի վիզաների ազատականացումը, ըստ էության Թուրքիայի ձեռքում է: Նա պետք իրականացնի իրեն առաջադրված 72 պայմանները: Մենք միշտ հայտարարել ենք, որ պատրաստ ենք աջակցել անհրաժեշտ բարեփոխումներին: Մարդու իրավունքների, խոսքի և մամուլի ազատության հարցերում մեր դիրքորոշումը շատ պարզ է», -ասել էր Յունկերը:

Աղբյուր` Ermenihaber

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին