Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուսական «Սու-24» օդաչուի մահվան համար ներողություն է խնդրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից:
Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Էրդողանը նշել է, որ Ռուսաստանը Թուրքիայի բարեկամն է և ռազմավարական գործընկերը. «Մենք երբեք ցանկություն չենք ունեցել հարվածել ինքնաթիռին»,-ասել է նա: