▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանը կգնա Ադրբեջան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 18-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: Թուրքական մամուլի տեղեկացմամբ` Ադրբեջանում Էրդողանի և Իլհամ Ալիևի նախագահությամբ կանցկացվի «Թուրքիա-Ադրբեջան. բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի» 5-րդ նիստը: Նիստի ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության և հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ մի շարք հարցեր: Անդրադարձ կլինի տարածաշրջանային հարցերին, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Թուրքիայի նախագահի այցի շրջանակներում նախատեսվում է նաև մի շարք փաստաթղթերի ստորագրում:

Աղբյուր` Ermenihaber

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին