▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբեք մի ասա «երբեք»

Երեկ կայացած  ՀՀԿ խորհրդի նիստում` Սերժ Սարգսյանի ելույթում ուշագրավ պարբերություն կա. «Անցած ժամանակահատվածում ես պարոն Կարապետյանի հետ երկար եմ զրուցել: Մենք քննարկել ենք շատ ու շատ հարցեր՝ տնտեսության զարգացմանը նոր թափ հաղորդելուց մինչև Հայաստանի հանրապետական կուսակցությանը նոր ոգի հաղորդելը»,-ասել  է Սերժ Սարգսյանը:

Հետաքրքիր է, որ ՀՀԿ-ին նոր ոգի հաղորդելը Սերժ Սարգսյանը  քննարկել է անկուսակցական Կարեն Կարապետյանի հետ, ով, ըստ ասեկոսեների, միշտ դեմ է եղել կուսակցական լինելուն, նույնիսկ Երևանի ավագանու ՀՀԿ ցուցակում ընդգրկվել է` առանց հանրապետական դառնալու, սակայն այս անգամ այլ տարբերակ չի ունենալու, քան անդամակցել Հանրապետականին ու իր «դրայվոտ» կենսագրության մեջ, ծննդավայրից բացի, ավելացնել նաև կուսակցական պատկանելության մասին տողը: 

Խոսում են նաև, որ  Կարեն Կարապետյանը նաև կարևոր դերակատարություն ու գործառույթներ է ունենալու կուսակցական գործերում:

Եվ այստեղ  որոշիչը ոչ թե Կարեն Կարապետյանի ցանկությունն է լինելու, այլ Սերժ Սարգսյանի կամքը: 

Հիշեցնենք, որ ժամանակին Կարեն Կարապետյանը ասում էր, թե վերջին պետական պաշտոնը, որ զբաղեցնելու է, քաղաքականությունն է լինելու:

Հայացք թերթից մի քանի տարվա վաղեմության հոդվածի  մեջբերումը` հենց այդ հատվածով, տեղին է հիշել ու ասել` երբեք մի ասա «երբեք». 

«-Ասում են` հաջորդ վարչապետը կարող է Դուք լինեք: Նման պլաններ ունե՞ք:

-Ոչ, չունեմ:

-Գուցե նախագա՞հն ունի:

-Չգիտեմ: Ես նման պլաններ չունեմ: Ավելին` շատ մեծ հույս ունեմ, որ վերջին պետական պաշտոնը, որը կզբաղեցնեմ, լինելու է քաղաքապետինը:

-Ինչո՞ւ:

-Որովհետև դրանից հետո հաստատ գնալու եմ բիզնես»:

 

 

Հեղինակ` 

Ա.Գրիգորյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին