▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ սիրով էինք զբաղվում, քո փոխարեն ուրիշին էի պատկերացնում. դերասանի և նախկին կնոջ նամակագրությունը

Համացացում են հայտնվել ռուս դերասան Մարատ Բաշարովի և նրա կնոջ` Եկատերինա Արխարովայի, միջև եղած սկանդալի նոր մանրամասները: Այժմ հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել 40-ամյա Մարատի և Եկատերինայի նամակագրությունը, որը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:

Տեղեկացնենք սակայն, որ ռուսական ԶԼՄ-երից մեկին տված հարցազրույցում Եկատերինան հերքել է տվյալ նամակագրության իրական լինելը` ասելով, որ  այդ նամակագրությունն իսկական հարված է իր համար:

«Ցավում եմ, որ այդ նամակագրությունը դարձել է հանրության քննարկման թեման: Առանց այդ էլ նախորդ ամսվա ընթացքում ես ենթարկվել եմ բազմաթիվ ստորացումների, իսկ հիմա էլ` սա: Այո, չեմ հերքում, որ ժամանակ առ ժամանակ ես ստանում էի նամակներ, որոնց հեղինակների նպատակն իմ և Մարատի բաժանությունն էր: Ինչ-որ մեկը ոչ մի կերպ չէր կարողանում համակերպվել այն բանի հետ, որ մենք ամուսնացել էինք և երջանիկ էինք: Ես անգամ չեմ էլ զարմանա, եթե պարզվի, որ այն մարդը, ով գրել և տարածել է այս նամակագրությունը, նա է, ում ես և Մարատը շատ լավ ենք ճանաչում»,- ասել է դերասանուհին` ավելացնելով, որ իրեն շատ դժվար խոսել սրա մասին, քանի որ վերջին շրջանում իր կյանքն իսկական դժոխքի է վերածվել:


Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Մարատ Բաշարովը, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, դաժան ծեծի էր ենթարկել կնոջը,ով հայտնվել էր կոմայի մեջ, իսկ այժմ էլ, երբ ամեն ինչ կարծես թե անցյալում է, Եկատերինայի մոտ խնդիրներ են առաջացել տեսողության հետ:  

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին