▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ «Շարմի» հետ քննարկում էինք համերգի հետ կապված խնդիրները,Թոխատյանը քաջատեղյակ էր նրբություններին.Վահան Արծրունի

Aravot.am-ը  կոմպոզիտոր Վահան Արծրունուց հետաքրքրվել է` ի՞նչ կարծիքի է «Շարմ» ընկերության բաժնետեր Հրանտ Թոխատյանի` օրերս կայացած ասուլիսում արած հայտարարության մասին:

 Դերասանը մասնավորապես ասել էր.

«Վահան Արծրունու համերգը չի կայացել կազմակերպչական սխալների պատճառով, այլ ոչ թե նրա համար, որ ինչ-որ մեկն ուզում էր նրա ոտքը տրորել…Մեջտեղում տուժեց արվեստագետն ու իր հանդիսատեսը։ Իր մտքերն արտահայտելու համար մեզ մոտ որեւէ մեկին որեւէ բան չի արգելվել, եթե դանակը ոսկորին չի հասել։ Վահանը, եթե վաղն ուզենա երգել, ուրեմն՝ կերգի»։

«Ամենասկզբնական շրջանում, երբ մենք «Շարմի» հետ քննարկում էինք համերգի հետ կապված խնդիրները, Հրանտ Թոխատյանը քաջատեղյակ էր բոլոր նրբություններին…Ինչ վերաբերում է ասուլիսում արված հայտարարությանը, ինքն այդտեղ կարծիք է հայտնել ոչ թե որպես «Շարմի» ներկայացուցիչ, այլ որպես մարդ, որը իրավունք ունի եւ կարող է կարծիք հայտնել»,-ասել է Վահան Արծրունին:

Այն դիտարկմանը` արդյոք Հրանտ Թոխատյանը նման կարծիք հայտնելով չի ուզում կիսել պատասխանատվությունը համերգի չկայանալու, Վահան Արծրունին պատասխանել է.

«Ինքը (Հրանտ Թոխատյանը-Գ.Հ.) իրավաբանորեն չունի նման պատասխանատվություն, որ կիսի: Իսկ ցանկությունը պարզելու նրբությունները, որն իր վերջին հայտարարության մեջ արեց մշակույթի նախարարը` ինձ անվանելով ստախոս, եթե իրեն հետաքրքիր են այդ մանրամասները, կարող է առանց իմ ներկայության էլ «Շարմից» որեւէ մեկի հետ քննարկել` իրավաբանական եւ ոչ իրավաբանական տեսանկյունից: 


 Նյութն ամբողջությամբ՝սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին