Անգլիացի նախկին ֆուտբոլիստ, այժմ հեռուստատեսային փորձագետ Ջեյմի Ռեդնափը քննադատել է Ժոզե Մոուրինյոյին՝ ընտրած մարտավարության համար։
«Այսօր նրանք իրենց երկու ամենակրեատիվ ֆուտբոլիստներին՝ Մատային ու Մխիթարյանին օգտագործում էին պաշտպանությունում՝ որպես եզրային պաշտպաններ։
Դու ասում ես Մխիթարյանին, ով ամենաշատ գոլային փոխանցումներն ունի Եվրոպա լիգայում, որ պետք է խաղա որպես ձախ եզրային պաշտպան, և նույնը Մատային ձախ եզրում, ու ստացվում էր, որ նրանք միշտ 6 պաշտպանով էին խաղում»,-ասել է Ռեդնափը՝ շեշտելով, որ Մոուրինյոն շատ անարդյունավետ է օգտագործում իր կազմը, որն ավելի քան 250 մլն ֆունտ արժե։