Հաղորդավար Մհեր Բաղդասարյանի Tet a Tet-ի շրջանակներում վերջերս մայրացած լրագրող, հաղորդավար Արուսիկ Տիգրանյանն անկեղծ զրույց է ունեցել`խոսելով մի շարք թեմաների մասին:
Զրույցի ընթացքում Արուսիկը խոսել է երեխայի ծննդի, հետծննդաբերական սթրես ասվածի, երեխայի խնամքի մասին:
«Իրականում բավականին ժամանակ ա պահանջվում մայրանալու բերկրանքը զգալու համար, որովհետև բացի հաճելի էմոցիոնալ պահերից նաև բավականին բարդ էմոցիոնալ պահեր ես ապրում,շատ խառնաշփոթ վիճակա, էդ ամենի մեջ չես հասկանում`ինչ տեղի ունեցավ, ինչ փոխվեց, մենակ հասկանում ես, որ ամեն ինչ գլխիվայր շուռ ա եկել, բայց հետաքրքիրա, նորա ու երբ որ երեխեն չի լացում, հավեսա»:
Արուսը, խոսելով «հետծննդաբերական դեպրեսիա» ասվածի մասին, նշել է հետևյալը.
«Բավականին ինֆորմացված եմ մտել մայրության էտապ իմ կյանքում, հնարավորինս պատրաստված, զինված եմ, բայց մեկա, էդ հորմոնալ փոփոխությունը քեզնից կախված չի: Հետծննդաբերական դեպրեսիա ասվածը ինձ մոտ չի եղել:Բայց կա ոչ դեպրեսիա, ոչ լրիվ առողջ վիճակ, էդ երկուսի մեջտեղում էի: Ես խոսել եմ էդ մասին, երբ մայրիկները ծննդաբերությունից հետո էմոցիոնալ պահեր են ունենում,որը շատ նմանա դեպրեսիայի: Իմ մոտ եղավ էդ պահը, մի շաբաթ ծանր վիճակում էի: Ինձ մոտ ամենավախենալու էմոցիան անազատության զգացումն ա,ամենավատը, որ քեզ թվումա, դա հավերժա լինելու:Քեզ թվումա, որ դու էլ երբեք քեզ չես պատկանելու, չես կարողանալու տանից դուրս գալ, շատ վախենալուա, երբ որ մեկը ամբողջովին քո պատասխանատվության տակա ու լացումա»:
Աղբյուրն՝ այստեղ