▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ մեռնում է խղճի ձայնը, երևակայությունը դառնում է հիվանդագին, մտքերը` հայհոյաբույր

Երբ հայ մտավորականի մեջ մեռնում է խղճի ձայնը, երևակայությունը դառնում է հիվանդագին, իսկ մտքերը՝ հայհոյաբույր։ Այս տողերը ցավով եմ գրում, քանի որ այն նյութը, որ ներկայացնելու եմ քիչ անց վերաբերում է մի անձի, ում նկատմամբ միշտ հարգանք և համակրանք եմ ունեցել, գնահատելով նրա հայկական հուշարձանների ուսումնասիրության գործում ունեցած ավանդը։ Սակայն գուրգուրալով նյութական ավանդի վրա, չեմ հասկանում միտքը, իմաստը ցեխոտել, քարուքանդ անել այն ավանդը, որ ունեցել են այդ հուշարձանները արարողները։ կարծում եմ սա ուղղակի հանցագործություն է ընդդեմ ազգիդ և խղճիդ։ 
Խոսքս վերաբերվում վերջին շրջանին Սամվել Կարապետյանի ձեռնարկած ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու արշավի։ Որոնցից ամենասարսափելին Հայոց կաթողիկոսների մասին չորս ստաբույր տեսագրություններն են։ Ուր ոչ թե ճշմարտության ձայնն է բարձրացված, այլ՝ ճիշտ հակառակը, այդ ձայնը խեղդված է և սուտն է գլուխ բարձրացրել՝ հերյուրանքի շրթներով։ Ես չգիտեմ այս բոլոր փաստերը բերելուց հետո, որ թվարկել է Մայր Աթոռի միաբաններից Պարթև աբեղա Բարսեղյանը, արդյոք խղճի ձայնը պիտի չտանջի հայ մատվորականին, որի համար հայոց սրբավայրերը մնացին այնքան պատմական հուշարձաններ, որ սրբությունն անգամ կարծեք արձանացել է նրա սրտում եվ սրբաթող միտքը դարձել է, վեր է ածվել անհիմն քարկոծողի։

Կարդացեք, համեմատեք ասվածների հետ և դատեք ինքներդ դատապարտողին...

Կոմիտաս Վարդապետ Հովնանյանի գրառումը

Ֆեյսբուք

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին