▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ մարդու մարմնի մեջ կեղտոտ արյուն է գոյանում, այն թարախ է դառնում

Երբ մարդու մարմնի մեջ կեղտոտ արյուն է գոյանում, այն թարախ է դառնում և հասարակ պզուկի կամ չիբանի միջոցով դուրս թափվում, մարմինը հանգստանում է։
Նույնանման պրոցես կատարվում էր մի ժամանակ նաև ազգերի մեջ։ Երբ երկու հարևան պետությունների մեջ իրար հանդեպ կեղտոտ մտքեր էին գոյանում՝ պատերազմի էր վերածվում, հաղթում -հաղթվում էին և հանգստանում։

Բայց ներկայիս Միավորված ազգերի կազմակերպությունը խանգարում է այդ բնական պրոցեսը և չի թողնում բանը պատերազմի հասնի: Նա մերսում է պետական ուռուցքները, թույլ չտալով կեղտոտ արյունը պատերազմի միջոցով դուրս թափի, և դրանով պետությունները ո՛չ լավանում են, ո՛չ մեռնում, այլ ման են գալիս ցավագար։
Վերջերս Թուրքիան, օրինակ, մեծ զորք էր կուտակել Սիրիայի դեմ պատերազմ սկսելու համար, բայց Միավորված ազգերի կազմակերպությունը մաժելով ցրեց Թուրքիայի զորքը, և պատերազմ տեղի չունեցավ։

Ի՞նչ օգուտ։ Թուրքիան դրանով առողջացա՞վ։

Լեռ Կամսար, 1958թ.

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին