▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ կաշառք տալու փորձեր տեսա, թիկնազորին հրահանգեցի՝ որևէ մեկը, բացի փաստաթղթերից, ուրիշ ոչինչ չմտցնի իմ աշխատասենյակ

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԲԿ հեռուստաալիքի հետ հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե հաջողվե՞լ է արդյոք առևտրի ոլորտում մենաշնորհը վերացնել, նշել է.

 

 

 

 

 

 

 

 

«Մեզ մոտ շուկային հասանելիության առումով ոչ մի խոչընդոտ չկա: Քաղաքական հնարավորությունների իմաստով բոլոր գործարարները, բոլոր մարդիկ նույնպիսի հասանելիություն ունեն, ինչ և մյուսները: Մեզ հաջողվել է Հայաստանում մենաշնորհներն արմատախիլ անել, բայց սա չի նշանակում, որ որևէ մեկը դադարել է ինչ-որ բան վաճառել, սա նշանակում է, որ մյուսները նույնպես կարող են մտնել այս շուկաներ: Նախկինում նման հնարավորություններ չկային: Հիմա այս հնարավորությունները ոչ միայն կան, այլև երաշխավորված են: Սրան հաջողվել է հասնել մեկ կանոնի հաշվին, և այդ կանոնը օրենքն է, և այն բոլորի համար նույնն է»,- նշել է Փաշինյանը: 

Իսկ հարցին՝ մի՞թե դրա հետ բոլորը միանգամից համաձայնվել են, մասնավորապես այն մարդիկ, որոնք այլ կանոններով էին խաղում ու այլ կանոնների էին ընտելացել, Փաշինյանը պատասխանել է, որ երբ վարչապետ դարձավ, հավաքեց բոլոր գործարարներին և նրանց հետ զրուցեց.

«Ես նրանց ասացի՝ բարեկամներ, այս պահից սկսած դուք ոչ մի կոռուպցիոն պարտավորվածություն չունեք: Վե՛րջ, սրանով ամեն ինչ ասված էր: Ոչ ոք ոչ մեկին ոչինչ չպետք է վճարի: Միակ պարտավորությունը օրենքով աշխատելն է և հարկերը վճարելը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին