▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ Իվետա Մուկուչյանը վստահեց Սերժոյին

bravo.am-ը գրում է. Իվետա Մուկուչյանը գարունը սկսել է նոր երգով: Նրա եւ Սերժոյի համագործակցության արդյունքը` “Արի, յար”-ի նոր մեկնաբանությունն ու տեսահոլովակն արդեն ներկայացրել ենք: Այս օրերին Երգչուհին Հայաստանում է եւ նոր աշխատանքի մանրամասներով կիսվել է կայքի հետ:

“Երբ լսեցի բնօրինակը, մի քիչ կասկածեցի, որ այն կարող է ինձ հետ կապ ունենալ: Բայց Սերժոն բացի դիջեյ լինելուց, շատ լավ պրոդյուսեր է եւ կարողանում է տասը քայլ առաջ մտածել: Նա արդեն գիտեր` ինչ ստանալ եւ պարզապես հարցրեց` վստահում եմ իրեն… Վստահեցի եւ արդյունքից շատ գոհ եմ”:

Իվետայի խոսքով` վաղուց էր ծրագրել հայկական երգ ներկայացնել, սակայն դժվարացել է ընտրության հարցում.“Դա նաեւ իմ երկրպագուների ցանկությունն էր. նրանց տպավորել էր “Մարտիկի երգը”, որ կատարել էի “Հայ սուպերսթար” նախագծի շրջանակում”: Բայց հայկական շոու-բիզնեսում երգերը մեկը մյուսին շատ նման են. մեղեդային գործերը սիրահարված, կոտրված եւ լքված լինելու մասին են, իսկ ռիթմիկները հիմնականում գրվում են հարսանիքներում գումար վաստակելու համար: Ես ինձ չեմ տեսնում ինձ այդպիսի երգարվեստում, դրա համար էլ հայկական ճիշտ երգ գտնելը շատ երկար տեւեց”: 

Երգչուհին շեշտել է, որ իր վերոնշյալ կարծիքը ոչ բոլորին է վերաբերում.“Սխալ չհասկանաք. մենք ունենք նաեւ շատ տաղանդավոր արտիստներ եւ երգահաններ, որոնք, ցավոք սրտի, այդքան հայտնի չեն: Իսկ “Արի, յար”-ը, կարծում եմ, կամուրջ կդառնա հնի եւ նորի մեջ: Ունենք հին հայկական երգեր, որոնք պատմում են մեր գյուղերի, ժողովրդի առօրյայի մասին, հումորային են եւ շատ հոգեհարազատ: Ինչո՞ւ չաշխատենք մեր գանձերի հետ”:

“Եթե կգտնվի մեկը, ով “Արի, յար”-ը կհամարի շատ համարձակ, ապա նա տխուր եւ ձանձրալի կյանքով է ապրում”

Խոսելով տեսահոլովակի մասին` Իվետան տեղեկացրել է, որ նկարահանվել են իր ընկերները Գերմանիայից.“Ցանկանում էի, որ բոլորս լինենք այնպիսին, ինչպես կանք: Չկար սցենար, դիմահարդար, վարսահարդար, պարզապես կար լավ տրամադրություն: Սա, կարծես, կամուրջ է Հայաստանի եւ Եվրոպայի միջեւ. մասնակիցներից ոմանք եղել են Հայաստանում եւ սիրում են մեր երկիրը, գիտեն նաեւ պատմությունը, համտեսել են մեր խաշը եւ խորովածը, գիտեն անգամ հայերեն մի քանի նախադասություն: Այս տեսահոլովակը կարող եք անվանել “Մեկ օր Իվետայի կյանքից”, իսկ եթե կգտնվի մեկը, ով այն կհամարի շատ համարձակ, ապա նա շատ տխուր եւ ձանձրալի կյանքով է ապրում”:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին