▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ «Հայպետհիդրոմետ»–ի զարթուցիչը ժամանակին չի զնգում...

Մի քանի օր առաջ առատ տեղացած ձվի չափ կարկուտը, որին հետևեցին ձյան տեսքով 30–սմ շերտանոց տեղումները բերեցին մի իրավիճակի, որի մասին շատ ու շատ խոսվեց ու դեռ որոշ ժամանակ էլ կխոսվի։

Ինչու՞՞՞, որովհետև մեր պետական համակարգում եղանակի համար պատասխանատու թիվ մեկ օղակը, որի անունը ՄԵԾՆ «ՀԱՅՊԵԴՀԻԴՐՈՄԵՏ»ն է, ուղղակի մատնվել է անգործության կամ այնքան է տարվել միջազգային էկոլոգիական համաժողովներով, պանգիմուններով, կլիմայական փոփոխություններով, որ մոռացել է ժամանակին տեղեկացնել «արտակարգ իրավիճակ» բնութագրումը ստացած մի «թեթև», «աննշան» գարնանային եղանակի փոփոխության մասին։
Այն, որ «ՀԱՅՊԵԴՀԻԴՐՈՄԵՏ»–ի զարթուցիչը ժամանակին չի զնգացել, «զնգալուց» էլ թեթև ցրտահարության մակարդակով է զնգացել, դա անհերքելի է, արդյունքում երեք գերատեսչություն չի իրազեկվել կարևոր մի երևույթի մասին...որը, այո, մեր վայ–հիդրոմետի ներկայացուցիչների համար, թեթև ցրտահարություն է, ջհանդամ գյուղացու բերքն ու փակ ճանապարհը։ Եվ այն, որ տվյալ հիմնարկի ներկայացուցիչներն առանց խղճի խայթ զգալու իրար հետևից սեթևեթևում էին լրատվամիջոցների մոտ, կիսով չափ ընդունելով մեղքը,կարծես մեզ բոլորիս մեծ ԱԴԱԼԺԵՆԻ են անում, թե իբր իրենք զգուշացրել են հանրությանը, եփած հավի ծիծաղն է առաջացնում։ Հաջորդիվ էլ իրենց սպասարկող լրատվամիջոցներով վայ–հոդվածներ են պատվիրում ՝ ի պաշտպանություն հիմնարկի շահերի։
Հարգելի «ՀԱՅՊԵԴՀԻԴՐՈՄԵՏ»–ի մեծն, հարգարժան, ժամանակակից տեխնոլոգիաներով առաջնորդվող աշխատակիցներ, մի մոռացեք որտեղ, ինչ եք խոսում, քանի որ հանրությունը հիմար չէ, չի բացառվում, ավելին ասեմ, այնքան հիշողություն ունենա, որ մի քանի օրվա ընթացքում իրար հակասող ձեր հայտարարություններով բացահայտի ձեր ցրտահարված դեմքը։
Եվ հարցը այստեղ ամենևին մեղավորին գտնելը չէ, հարցը այստեղ այն է, որ իրենց գործառույթները չիրականանցող պետական հիմնարկները պետք է սովորեն պատասխանատվությամբ մոտենալ հարցերին, հիշեն, որ ծառայում են ժողովրդին ու որ ժողովրդի հարկերով են ապրում ու պետության շահերն են պահում, ոչ թե պանգեմունների։
 

Հ.Գ.

էն Սևանի նավն էլ որ չծախեիք, երևի թե մի քիչ ավելի ճշգրիտ եղանակի տեսություն անեիք։

 

Արևիկ Պողոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին