«Մի հատ տեսեք Առնո Բաբաջանյանը, ինչ խաղա՜ղ ու մի քիչ էլ նույնիսկ լիբիդոն բա՜րձր հարցազրուց է տալիս և դրանից ոգևորված, նույնիսկ որոշում է նվագել, այսինքն ԱՐԱՐԵԼ, որովհե՛տև դա իր սիրած բանն է, որ նա մի՛շտ անում է, երբ երջանիկ է լինում ...ու երբ արդեն, կարծես հասնում է այնտեղ, որտեղ մեզնից շաաա՜տ քչերն են լինում, կամ էլ գոնե հաճախ չեն լինում...))))) մեկ էլ հանկարծ, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ՝ այսինքն՝ նկարահանողները..... ԱՌՆՈՅԻՆ տիեզերքից իջեցնում են և իրենց անիմաստ, դատարկ ու կենցաղային՝պատուհանը վարագույրով փակելու պռոբլեմը, փաթաթում են նրա վրա։ Նա նախ զարմանում է այդ փաստի վրա, հետո փորձում է լուծում տալ.... )))))) և տեսնելով , որ երկար ժամանակ է, ինչ չի լուծվում այդ խնդիրը, որը իր՝ որպես պրոբլեմ, ծանրությամբ չի զիջում «Հայկական Հարցին»........որոշում է չլսել « ժողովրդի » ձայնը և նվագելով, շարունակում է ճանապարհորդել տիեզերքով ու վայելել իր ԱՐԱՐԱԾԸ…բա՛յց ժողովրդի՝ նկարահանողների, ձայնը այնքա՛ն ուժեղ էր ու անհնա՛ր էր չլսելը, որ նա ստիպված, միացրե՛ց, այդ անհասկանալի ու փոքր պռոբլեմով լեցուն ձայները ու տիեզերական երաժշտությունը իրար ու ՈՂԲԱ՛Ց սրտանց։ Բա՛ )))))) ԱՆՈՒՐՋՆԵՐ... շա՛տ սիրուն գործ է.......»:
Գրառումը`Հովհաննես Ազոյանի
Տեսանյութը` Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից