▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ Ալիևը Բաքվում հայտարարեց,որ չորս միլիարդի գործարք է կնքվել, ՀՀ-ից ոչ մի արձագանք չլսվեց

2009 թ. հետո, երբ մամուլում լուրեր տարածվեցին, որ ՌԴ-ն Հայաստանին փոխանցել է 800 մլն դոլարի զենք, Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես եկավ շատ կտրուկ հայտարարություններով, նույնիսկ այդ երկրում Ռուսաստանի դեսպանին հրավիրեցին բացատրություններ տալու: Հիմա, բոլորովին վերջերս, մամուլում էլի զենքի վաճառքի մասին լուրեր տարածվեցին, այս անգամ մեկ միլիարդ դոլար արժողությամբ, և ուղղությունը՝ Ադրբեջան, բայց ՀՀ-ից ոչ մի արձագանք չլսվեց, առավելևս, երբ Ալիևը Բաքվում հպարտորեն հայտարարեց, որ մեկ միլիարդը չի համապատասխանում իրականությանը. իրականում չորս միլիարդի գործարք է կնքվել: Հատկանշական է, որ Երևանի փափուկ կեցվածքից հետո ՀՀ-ՌԴ հարաբերություններում որոշակի սառնություն է նկատվում, իսկ Բաքվի կոշտությունից հետո Ադրբեջան-ՌԴ հարաբերություններում՝ ջերմություն: Նկատենք նաև, որ Հայաստանի հետ Ռուսաստանն ունի դաշնակիցային, իսկ Ադրբեջանի հետ՝ գործընկերային հարաբերություններ:

Արման Սահակյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին