▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ 49 տարեկանում ես բացահայտում հեծանիվը.... Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Նիկոլ Փաշինյանն իր 6-րդ հեծանվային զբոսանքն է կատարել Երևանում՝ Թելեգրամում գրառելով․ «Հեծանիվը լույս է, հեծանիվը թիմ է, հեծանիվը հեռանկար է։ Կեցցե հեծանիվը»։ Հեծանիվը ո՞նց է լույս, կամ՝ թիմ, միայնակ հեծանվորդներ չկա՞ն։ Մանուկ հասակում հեծանիվ չունենալու պատճառով, երբ 49 տարեկանում ես բացահայտում հեծանիվը, այն դառնում է աշխարհի վերջն ու սկիզբը, մարդկության ամենամեծ գյուտը։ Իրականում հեծանիվը երկակնանի, վառելիք չօգտագործող փոխադրամիջոց Է։ Ինչպես բերդավանցի Սերժ Խոջոյանն է ասում՝ նարդին էլ քամակ մաշող խաղ է»։

***

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել. «Բոլոր ծաղրածուները նպատակ ունեն զվարճացնելու մարդկանց, կտրելու նրանց առօրյա հոգսերից, թեթևացնելու նրանց կյանքը, բացի մեկից` հեծանվորդ, հարբեցող ծաղրածուից և նրա Բաբա Յագա կողակցից, որոնք դժբախտություն բերելով հարյուր հազարավոր մարդկանց գլխին, զրկելով նրանց կյանքից, ապրուստից, արժեքներից ու հայրենիքից, իրենք են ծաղրում մարդկանց, զվարճանում նրանց դժբախտությունների վրա, հարստության մեջ վայելում այլոց թշվառությունը և ողբերգությունը։
Ծաղրում են, որովհետև հանդուրժվում եմ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին