▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երազում եմ տուն նվեր ստանալ, քանի որ վարձով եմ բնակվում». Ջուս

Դիտեք նաև՝

life.panorama.am-ը գրում է. Երգչուհի Ջուսը տոնական՝ մարտի 8-յան օրը անցել է ակումբային «վազքի» մեջ: Երգչուհին այդ օրն աշխատել է երկու ակումբներում: Սակայն նրան ուրախացրել են երկրպագուներն ու ֆեյսբուքյան ընկերները՝ ուղարկելով բազմաթիվ բացիկ-շնորհավորանքներ. «Շատ-շատ շնորհավորանքներ ստացա, այնքան շատ, որ չէի հասցնում պատասխանել: Բայց ասեմ, որ անպատասխան և ոչ մի նամակ չեմ թողել».-զրույցում նշեց Ջուսը:

Նա այս տարի նվերի տեսքով միայն ծաղիկներ է ստացել. «Շատ ծաղիկներ եմ ստացել: Ճիշտ է, ես այն ստանդարտ նվեր եմ համարում, բայց ոչինչ, էլի լավ է: Եթե սիրածս տղամարդը ծաղիկներ նվիրի, հնարավոր է ջղայնանամ, բայց երկրպագուների կողմից դա հաճելի է: Ես չեմ սիրում, որ նվերը վերջանում է: Օրինակ, շոկոլադը վերջանում է, իսկ ծաղիկները՝ թոռոմում: Անկեղծ ասած՝ չեմ սիրում պոկած  ծաղիկներ, նախընտրում եմ դրանք կավե ծաղկամանի մեջ լինեն: Ընդհանրապես, միշտ էլ շատ ծաղիկներ եմ ստանում համերգներից հետո, այնքան շատ, որ չեմ կարողանում տեղավորել ու բաժանում եմ մեր աշխատակիցներին»:

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին