«Էրեբունի-Երևան 2796»-ին ընդառաջ ֆեյսբուքյան հարցազրույց «Ինդիվիդում Քասթինգ»-ի հիմնադիր Աշոտ Սարգսյանի հետ
-Աշոտ, ի՞նչ է Ձեզ համար Երևանը:
-Երևանն իմ տունն է, վայր որտեղ քեզ հանգիստ ես զգում և հարազատ։
-Ո՞րն է Երևանի Ձեր ամենասիրելի անկյունը։
-Ամենասիրելի անկյուն չեմ կարող առանձնացնել, սիրում եմ ծառաշատ անկյունները, սիրում եմ Կենտրոնը, միայն այն բանի համար, որ միշտ լի է քեզ հարազատ և ծանոթ մարդկանցով։
-Սիրո՞ւմ եք «Էրեբունի-Երևան» տոնակատարության օրը
-Շատ եմ սիրում այս տոնը, քաղաքում ընդհանուր տրամադրությունն է փոխվում է, քաղաքացիների տրամադրվածությունն է փոխվում Երևանի հանդեպ, ավելի տեսանելի է դառնում սերը դեպի հարազատ քաղաք։ Երանի նման տոներ շատ լինեին:
Էրեբունի-Երևան ֆեյսբուքյան էջ