Երգչուհի Անահիտ Սիմոնյանն ինստագրամյան իր էջում Հայկոյի և իրենց որդու՝ Արմանի մասնակցությամբ արխիվային տեսանյութ է հրապարակել:
«Հիշում եմ, թե ինչպես համոզեցի Հայկոյին, որ համաձայնի Արմանին ուղարկել ճամբար: Եվ երբ նա համաձայնեց, նրանք երկուսով ուղևորվեցին այնտեղ: Ինչքան էր նա պաշտում Արմանին: Ավելի լավ հայրիկի ես երբեք կյանքում չեմ տեսել: Երանի հետ բերեինք ժամանակը»,- տեսանյութին կից գրել է Անահիտը:
Հիշեցնենք, որ Հայկոյի մահից հետո Անահիտը հուզիչ գրառումներ է արել՝ ներողություն խնդրելով Հայկոյից, որ չի կարողացել նրան օգնել:
Կարդացեք նաև՝ Ինչու՞ մենակ թողեցիր ինձ. ես երբեք չեմ կարող լրացնել քո տեղը մեր երեխայի սրտում, ներիր ինձ. Անահիտ Սիմոնյանի հուզիչ գրառումը
Դիտեք նաև՝