Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Իհարկե, ինձ այլևս ոչնչով մեր դատական համակարգը չի զարմացնի, երբ որ նույն գործով դիմում ես վերաքննիչ դատարան` իմանալով հանդերձ, որ 100% - ով մերժվելու ես, բայց և այնպես` որպես մարդ և քաղաքացի, հոգուդ խորքում պահպանում ես մի փոքրիկ հույս` մտածելով հանդերձ, որ սա այլ դատարան է, այլ դատավոր է, իսկ ինչու ոչ` այդ մարդը կարող է արդացի մոտեցում ցուցաբերել։ Բայց , ցավոք սրտի, ամեն անգամ փաստում եմ նույն մոտեցումը և նորից գալիս եմ այն եզրահանգման, որ մեր դատական համակարգը վիժեցված է` ինչ է նշանակում, երբ դատական նիստի ժամանակ ներկայացնում ես փաստական հանգամանք` այն էլ կրիչները իր արձանագրություններով, և փաստում ես որ Վարդան Աթայանի կողմից կատարվել է 214 հոդվածի հատկանիշների համաձայն հանցագործություն` այն է Յունիբանկի փաստաբան Հայկ Հարությունյանը մեկ այլ դատական նիստի ընթացքում պնդում է առ այն, որ Մանվել Տեր-Առաքելյանը 25.05.2011 թվականին ներկայացել է բանկ, հանձնել է իր մոտ եղած չստորագրված համաձայնագրերը և հայտնել է, որ ցանկանում է վերը նշված համաձայնագրերով ղեկավարվելուն, ինչին բանկը չի առարկել, որի հետևանքով բանկի ղեկավարությունը (Վարդան Աթայանը) ուղիղ ցուցում է տվել օպերատորին, որպեսզի վերջինս գանձումները կատարի չստորագրված համաձայնագրերի հիման վրա, ինչը որ կատարվել է։
Մեծարգո իրավաբաններ, փաստաբաններ, իրավագետներ և ընդհանրապես հասարակություն` խոսքս ուղղում եմ ձեզ, առ այն, որ ինչպես տեսաք, ըստ Հայկ Հարություննյանի պնդման, Վարդան Աթայանը չարաշահելով իր պաշտոնական լիազորությունները ուղիղ ցուցում է տվել օպերատորին, որպեսզի վերջինս ուղղորդվի չստորագրված իրավական ուժ չունեցող համաձայնագրերով։ Միայն այս հանգամանքով առանց այլևայլության փաստվում է 214 հոդվածի 2 րդ մաս քանզի գումարի չափը առանձնապես խոշոր է (32մլն դրամից ավելի)։
Հաշվի առնելով մեր դատական համակարգի անմխիթար վիճակը (այստեղ մեկ անգամ ևս ուզում եմ փաստել, որ վերաքննիչ դատարանի դատավորներ Կարինե Ղազարյանի և Արմեն Դանիելյանի կողմից այս ծանրակշիռ փաստարկները այսօրվա նիստերում անտեսվեցին, քանզի փաստարկներին իրավական գնահատական տալուց հետո այլ բան չէր մնում, քան գործը բեկանել և հարուցել քրեական գործ, ուստի ուզում եմ մեջբերել ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հանրահայտ` դատարանների կոռուպացված լինելու մասին զեկույցը։
Իհարկե, չվհատվելով, և ամենակարեվորը հուսախաբ չլինելով, գնում ենք առաջ` մոտակա օրերս հաղորդում կներկայացնենք ազգային անվտանգության ծառայություն պետ Գ. Հակոբյանին և ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին։
Երակներիս մեջ եղած արյան մինչև վերջին կաթիլ թափվելը ` կապացուցեմ, որ Վարդան Աթայանը հանցագործ է և պատասխան պետք է տա օրենքի ողջ խստությամբ։
Ինչպես ասվում է ` ( սա մեր քաղաքն է, այստեղ մենք տնվոր ենք ):