«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ պետի նախկին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանին ԱՄՆ դեսպանատունը մուտքի արտոնագիր չի տրամադրել, եւ նա ընտանիքով չի կարողացել մեկնել Հայաստանից ԱՄՆ: Եպիսկոպոսյանը ծրագրել էր ընտանիքով Ամանորն ԱՄՆ-ում անցկացնել, սակայն ինչպես երեւում է ՀՀ իշխանությունները ԱՄՆ հյուպատոսարանին խնդրել են մուտքի արտոնագիր չտրամադրել ԱԱԾ նախկին պաշտոնյային:
Հիշեցնենք, որ մամուլում լուրեր տարածվեցին, որ Եպիսկոպոսյանի պաշտոնանկությունը կապված էր ԱԱԾ ղեկավարի՝ Գեորգի Կուտոյանի դեմ կազմակերպված դավադրության հետ: Ըստ որի, Եպիսկոպոսյանը տեղյակ է եղել, որ «Սասնա ծռեր» զինված խումբը պլանավորում է գրավել ՊՊԾ գունդը, սակայն վերադասին տեղյակ չի պահել:
Մեզ հասած տեղեկություններով՝ առաջիկայում այս գործով հնարավոր է նոր զարգացումներ լինեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում