▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵՊՀ-ում ռումբ չի հայտնաբերվել

ԵՊՀ-ում տարածքի զննումն ավարտվել է, բարեբախտաբար, որևէ ռումբ չի հայտնաբերվել,-այս մասին Asekose.am-ի թղթակցին հայտնեցին ԵՊՀ-ի լրատվական բաժնից, ապա հավելեցին, որ ուսանողներին եւ դասախոսներին արդեն թույլ են տալիս մտնել մասնաշենք ֆիզիկայի ֆակուլտետի մասնաշենք:

Հիշեցնենք, որ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն այսօր՝ մարտի 19-ին, ահազանգ էր ստացվել, որ Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի նկուղային հարկում ռումբ կա տեղադրված:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին