«Հայտարարել եմ, որ լինելու է երկու փուլային ծրագիր և ռաջին փուլի մեջ չեն լինելու արագ փոփոխություններ, այլ լինելու են այն քայլերը, որոնք որ մենք կարող ենք մոտ ապագայում անել: Երկրորդ փուլի համար մեզ ժամանակ պետք, որպեսզի որոշենք, թե որ ուղղությամբ ենք տանելու մեր երկիրը: Այն, որ մենք շատ արագ մեր տնտեսությունը կփոխենք՝ նման սպասելիքներ չեն լինելու, բայց մենք սիգնալներ ենք տալու, թե տնտեսությունը որ ուղղությամբ է զարգանալու»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հարցին՝ նոր ձևավորվող կառավարության ծրագրի մասին:
Խոսելով կառավարության կազմի ընտրության մասին, վարչապետն ասաց. «Ընտրելու ենք մաքսիմալ պրոֆեսիոնալ կառավարություն: Կուսակցության պատկանելիությունը դեր խաղալո՞ւ է, թե ոչ՞… եթե կադրը պրոֆեսիոնալ է, ուրեմն լավն է»:
Հարցին, թե արդյո՞ք Հայաստանում կադրերի պակաս կա, որ այսօր նպատակ է դրվում սփյուռքի կադրերին ներգրավել կառավարության կազմում, Կարեն Կարապետյանն ասաց. «Լավ կադրերի պակաս կա Նյու Յորքում, Լոնդոնում, Մոսկվայում, իհարկե, Երևանում»: