Ցանկանում եմ սկսել քննարկումը մի շարք ողջախոհ սկզբունքներ առաջ քաշելով: Առաջինը, եթե դուք ջանասիրաբար եք աշխատում, դուք պետք է ընտանիք պահելու համար բավարար գումար վաստակեք, ու եթե դուք երկու տեղ եք աշխատում, ապա ձեր ընտանիքը երբեք սոված չպետք է լինի:
Երկրորդը, Ամերիկայում ջանասիրաբար աշխատողը պետք է ապահոված լինի արժանապատիվ նպաստով, ինչը նշանակում է առողջության հասանելի ապահովագրություն եւ աշխատանքից դուրս գալուց հետո խնայողություններ:
Երրորդը, եթե Ամերիկայում ջանասիրաբար եք աշխատում, ձեր աշխատանքը պետք է ապահովագրված լինի, եւ եթե աշխատանքի ընթացքում դուք վնասվածք եք ստացել եւ անգործունակ եք, դուք պետք է բավարար գումար ստանաք:
Չորրորդը, եթե դուք Ամերիկայում ջանասիրաբար եք աշխատում, դուք պետք է ի վիճակի լինեք հոգ տանել ձեր եւ նրանց համար, ում սիրում եք, ինչը նշանակում է ընտանիքի անդամների կամ ձեր հիվանդության պատճառով արձակուրդի իրավունք եւ երեխաների հասանելի խնամք:
Հինգերորդը, եթե դուք Ամերիկայում ջանասիրաբար եք աշխատում, ձեր առջեւ պետք է անհրաժեշտ կրթություն ստանալու ճանապարհ բացվի, որպեսզի ի վիճակի լինեք ավելացնել գիտելիքները եւ ավելի բարձր աշխատավարձ ստանալ:
Վերջապես, եթե դուք Ամերիկայում ջանասիրաբար եք աշխատում, դուք պետք է ազատ, առանց վախենալու, մյուսների հետ միավորվելով, աշխատատեղում ձեր իրավունքները պաշտպանելու համար պայքարեք: Սրանք են հիմնական սկզբունքները, որոնց շնորհիվ կառուցվել է այս երկիրը: