Ստորություն. Ընտանիք են պահում պետությունը թալանելով, անապահովներին էլ թույլ մարդիկ են անվանում
Ամեն ցինիզմ, ամեն ամենաթողություն, ամեն անպատժելիություն նորմալ երկրներում ունենում է իր տրամաբանական ավարտը: Նորմալ երկրներում, բայց առայժմ ոչ Հայաստանում: Ու գիտեք դա ինչից է…: Եվ այսպես դա նրանից է, որ'
• Դա նրանից է, որ մենք, երբ տեսնում ենք, որ մեր հարևանը պետական աշխատանքի անցնելով սկսում է ապրել, ինչպես աստվածները փոխանակ զարմանանք, ինչ է չասեն, որ մենք '' աբիժեննիկներ '' ենք, սկսում ենք հրճվել նրանց հարստությամբ:
• Դա նրանից է, որ մենք մենք վերոհիշյալ մարդկանց չենք բոյկոտում:
• Դա նրանից է, որ մենք հարևանի իրավունքով վախենում ենք հարցնել'-եղբայր, այդ ինչ եղավ, որ անցնելով պետական աշխատանքի 5 միլիոնանոց համարինիշներով 30-40 հազար դոլլար արժեքով սեփական մեքենաներ սկսեցիր վարել: …Առանց համբերելու մի սեփականությունը մյուսի հետևից սկսեցիր գնել:
• Դա նրանից է, որ, երբ վերոհիշյալ պաշտոնյան քեֆը լավ սկսում է մեր երեխաներին բացատրել, թե, ոնց է պետք անել, որպեսզի լինել իրեն նման իսկական տուն պահող տղամարդ' մենք չենք ասում'-'' հոպ ձայնդ կտրիր այ տականք, մի փչացրու մեր երեխաներին, քո տեղը բանտում է'':
• Դա նրանից է, որ, երբ վերոհիշյալ պաշտոնյան մեզ մեղադրում է վատ ապրելու մեջ, բացատրելով մեր անապահովությունը մեր չաշխատասիրությամբ մենք սկսում ենք մտորել… փոխարենը վռնդենք նրանց մեր կողքից
• Դա նրանից է, որ մենք հրապարակավ չենք հնչեցնում այդ մարդկանց անունները
Կարեն Թումանյանի գրառումը
Ֆեյսբուք